Արտաքին 4 տարի առաջ - 19:59 05-02-2022

Ջոնսոնն ու Մակրոնը համատեղ կմշակեն հակառուսական պատժամիջոցների փաթեթ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցի արդյունքում հայտնի է դարձել, որ կողմերը պայմանավորվել են, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​լուծումն առաջնահերթություն է։

Ջոնսոնն ու Մակրոնը միմյանց ասել են, որ այդ հարցը քննարկել են օտարերկրյա գործընկերների հետ։ Նրանք պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը պատժամիջոցների շուրջ, որոնք «անհապաղ ուժի մեջ կմտնեն, եթե Ռուսաստանը ներխուժi Ուկրաինա»:

«Առաջնորդները քննարկել են ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդմանն ուղղված իրենց աշխատանքը՝ ապահովելով, որ դաշնակիցները լիովին պաշտպանված են ռուսական գործողություններից, որտեղ էլ որ դրանք պատահեն», - հաղորդել են Ջոնսոնի մամուլի գրասենյակից:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է Մոսկվայի դեմ «ամենախիստ պատժամիջոցների ռեժիմի» պատրաստման մասին։ Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինն ընդգծել է, որ Ռուսաստանը իրեն պատասխանելու բան ունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը պայմանավորվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ շարունակել աշխատանքը հակառուսական պատժամիջոցների փաթեթի վրա։ Զրուցակիցները եզրակացրել են, որ Մոսկվան պետք է հստակ ազդանշան ուղարկի Ուկրաինայի վրա իր «հարձակման» հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում