Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:35 06-10-2023

Ամենադժվարը Հակարիի անցակետն անցնելն էր, կարծես նորից ես ծնվում. Արցախից բռնի տեղահանված

«Նոյեմբերի 9-ից հետո էլ մենք բնակվում էինք Նախիջևանիկում։ Ռուսներն այնտեղ էին, բայց էլի վախ կար, որովհետև անընդհատ կրակոցներ էին լինում։ Երբ որ գնում էինք Ստեփանակերտ, երևում էին թուրքերը։ Մեր գյուղացիները նռների այգիներ ունեին և երբ գնում էին այգիներում աշխատելու՝ թուրքերը կրակում էին»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից բռնի տեղահանված Տաթև Եղյանը։

Արցախցի աղջիկն ասում է՝ դիմացանք, բայց…

«Երբ սկսվեց էս վերջին պատերազմը, ռուսներն էլ չկարողացան ոչ մի բան ասել։ Էս մի պատերազմն արդեն անտանելի էր, տևեց 24 ժամ, բայց 44-օրյա պատերազմից վատ էր։ Ճանապարհը փակ էր, մարդիկ մի կերպ դուրս են եկել»,- շարունակում է Տաթև Եղյանը։

Դեպի Հայաստան ճանապարհը կրկնակի երկար էր թվում, իսկ արցախցու ապրելու կամքը ավելի վեհ։
«Երկու օր ճանապարհ ենք եկել: երեխաները սոված էին, գյուղից նուռ ու խնձոր էինք վերցրել, տվեցինք երեխեքին, որ սուս մնան, մինչև հասնենք։ Ամենադժվար պահը՝ անցակետն անցնելն էր, կարծես թե նորից ես ծնվում»,- պատմում է արցախցի աղջիկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից