Մամուլ 2 տարի առաջ - 09:02 06-10-2023

Սկզբում՝ մանդատ, հետո՝ դիպլոմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչեւ խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն եւ հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ:

Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, այլեւ համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում եւ բավականին պարտաճանաչ դասերի են հաճախում: Թեեւ` ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե ԱԺ ողջ քառօրյայի օրակարգը սպառվում է մեկ օրում` առանց նորմալ քննարկումների ու բանավեճերի։

Նշված 3 ՔՊ-ականների կյանքը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ նույն կուրսում է սովորում նաեւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, ով ՔՊ-ականների կյանքը մղձավանջի վերածելու մեծ մասնագետ է»։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։