Մամուլ 2 տարի առաջ - 08:22 04-10-2023

ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։

Հռոմի ստատուտի քվեարկությունից, սակայն, պարզ դարձավ, որ նույնիսկ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում այս արկածախնդիրների իշխանությունը` մտնելով բացահայտ հակառուսական դաշտ։ Եվ 71 հոգանոց ֆրակցիայից 11 մարդ կողմ չքվեարկեց այս փաստաթղթին: Իհարկե, մեծ մասն ուղղակի բացակայում էր նիստից, սակայն չի բացառվում, որ հատուկ էին բացակայել, որ կողմ չքվեարկեն:

Այսպիսով՝ 60 կողմ, 22 դեմ ձայնով ստատուտը վավերացվեց, դեմ էին ընդդիմադիրները, իսկ ՔՊ-ից 4 պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել էին, սակայն չքվեարկեցին, 7 պատգամավոր էլ՝ Կարեն Համբարձումյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթեւոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Քրիստինե Պողոսյանը, Վահե Ղալումյանը, բացակայում էին նիստից: Թեպետ նրանցից եւ ոչ մեկը գործուղման մեջ չի գտնվում:

Ընդհանրապես, ՔՊ միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են` խմբակցության հատկապես տարեց գվարդիան, որը, ի տարբերություն սորոսական թեւի, ավելի ողջամիտ է եւ գիտակցում է սրա հետեւանքները, նաեւ հայությունը լրիվ չի կորցրել, դժգոհ է եւ համարում է, որ իշխանությունը սխալը սխալի հետեւից է կատարում: Այս թեւի հետ են նաեւ նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։