Մշակույթ 3 տարի առաջ - 20:24 02-10-2023

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է․ որբերի հայրիկ Թումանյանը

«Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»,- իր ժողովրդի պատմության ծանրագույն օրերին գրել է Ամենայն հայոց բանաստեղծը Զորավար Անդրանիկին:

Թումանյանն իր ողջ կյանքը նվիրել էր իր ժողովրդին, ազգային ճակատագրով մտահոգվել, տառապել։ Եվ պատահական չէ, որ ընդամենը 54 տարեկանում՝ մահից առաջ, նա մի զառամյալ ծերունու էր հիշեցնում։



«Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորիկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին. . .»,-այսպիսինն էր Թումանյանի առաջին տպավորությունը Էջմիածնից, երբ բանաստեղծը շտապեց իր ժողովրդին օգնության։

Նա անքննելի հեղինակություն էր, ուստի օգտագործելով իր կապերը՝ կարողացավ գումար հավաքել Էջմիածնի պատերի տակ ծովացած որբերին օգնելու համար։ Սակայն դա քիչ էր․ նա իր և դուստրերի անձն էլ դրեց զոհասեղանին՝ լավ իմանալով, որ համաճարակը կարող է մահացու լինել։

Բայց Թումանյանը ուշադիր էր իր շրջապատում բոլորի նկատմամբ։ Նա Էջմիածնից տուն ուղարկեց Կարինե Քոթանջյանին, այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց եւ մահացավ համաճարակից եւ որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:



Որբերի առօրյան թեթեւացնելու եւ տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար:

Թումանյանի դուստրը՝ Նվարդը, իր հուշերում պատմում է, որ մի օր կաթողիկոսարանի վերակացուն բողոքում է, թե որբերը թռչկոտում են նստարանների վրա և մի քանիսն արդեն կոտրել են։ Թումանյանը լցվում է անսահման ուրախությամբ․ ուրեմն կոտորածի սարսափները հաղթահարված են, որբուկներն արդեն անկարգություն են անում, ուրեմն կյանքը հաղթել է։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին