Ներքին 2 տարի առաջ - 13:15 01-10-2023

Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 45 հազար 516 արցախցի

Հոկտեմբերի 1-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ է հատել Հակարիի կամուրջը: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 079 տրանսպորտային միջոց, իսկ հաշվառվածների թիվը կազմում է 84 հազար 408»,- ասաց Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 45 հազար 516 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2262, Արարատի մարզում՝ 12 հազար 608, Արմավիրի մարզում՝ 3943, Գեղարքունիքի մարզում՝ 3516, Լոռու մարզում՝ 2252, Կոտայքի մարզում՝ 11 հազար 132, Շիրակի մարզում՝ 2114, Սյունքի մազրում՝ 3655, Վայոց ձորի մարզում՝ 1856, Տավուշում 2129 անձ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան