Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:39 26-10-2026

Դպրոցից վստահեցրել են՝ Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է` անվտանգության նկատառումներից ելնելով, այս մասին հայտարարություն են տարածել Արտենիի միջնակարգ դպրոցից։

«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։

Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։

Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված