Մամուլ 2 տարի առաջ - 09:48 30-09-2023

Ադրբեջանցիները գերի են տանում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Տարօրինակ «զուգադիպությամբ»՝ ադրբեջանցիները գերի են տանում այն գործիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն էին։ Տպավորություն է, որ Ադրբեջանն այս հարցն էլ է նրա հետ համաձայնեցնում։ Ռուբեն Վարդանյանն իշխանության պոտենցիալ ժառանգորդներից է, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը, Սերժ Սարգսյանի մտերիմներից, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը։ Իսկ նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանին ադրբեջանցիները տարել են, կես ժամ պահել ու բաց թողել։ Ըստ ամենայնի, ճշտվել են Երեւանի հետ։

Երեկ լուրեր տարածվեցին, թե ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է ադրբեջանցիների հետ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության անվտանգ դուրսբերումը քննարկելու։ Թե ինչ արդյունք են տվել բանակցությունները, հայտնի չէ։ Դեռեւս Արցախում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին