Մամուլ 2 տարի առաջ - 08:18 30-09-2023

ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ իշխանական պատգամավորները կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի: Ինչպես իշխանական աղբյուրներն են փոխանցում, նիստը հերթականներից չի լինելու: Կարեւոր հարցեր կան քննարկելու, որոնք միայն ԱԺ նստաշրջանին չեն առնչվում, ուստի ՔՊ խմբակցության ղեկավարությունն ասել է, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ սպասվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը լարված է անցնելու՝ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված: Իշխանականների համար ոչ հաճելի ելույթներ եւ հարցեր են հնչելու ԱԺ-ում, ուստի պետք է նախապես պատրաստվեն, որպեսզի ամեն ինչի պատասխանն ունենան ու կարողանան տակից դուրս գալ այդ հարցերի, թեեւ նախնական որոշում կա արդեն՝ ամեն ինչ բարդել նախկինների եւ ռուսների վրա:

Հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, խորհրդարան է գնալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները նաեւ պետք է իրար մեջ բաժանումներ անեն, թե ով ինչ հարց է այդ օրը տալու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա պատրաստվի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին