Մամուլ 2 տարի առաջ - 09:09 26-09-2023

ՔՊ-ում խուճապն անցել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների եւ փողոցներ փակելու մասին:

Ուժայինների զեկույցների հիման վրա արված իրավիճակի գնահատումից հետո ՔՊ-ականները հանդարտվել են, եւ խուճապն անցել է: ՀՀ ոստիկանությունից ՔՊ-ին զեկուցվել է, որ գնալով շարժումը մարում է։ Ըստ ուժային կառույցների ներկայացրած վիճակագրության՝ շարժումը մարում է, քանի որ առաջնորդները հստակ գործողություններ չեն իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ:

Սա է պատճառը, որ վերջին օրերին՝ մի քանի օրվա լռությունից հետո, ՔՊ-ական որոշ գործիչներ սկսել են հայտնվել ֆեյսբուքյան ստատուսների եւ հայտարարությունների մակարդակով: ՔՊ-ականները ոգեւորվել են այդ լուրից եւ ընդդիմադիրներին թիրախավորում եւ քննադատում են այն բանի համար, որ իրենք, փողոցից գալով, հասել են իշխանության, իսկ ընդդիմադիրների կազմակերպած հավաքները ինչպես արագ կազմակերպվում են, նույնքան արագ էլ ցրվում են։

Կարճ ասած, ՔՊ-ականները վստահ են, որ այս անգամ եւս ընդդիմությանը չհաջողվեց իշխանությունը վերցնել: Հիշեցնենք, որ այս նույն ՔՊ-ականները Երեւանի ավագանու ընտրություններին եւս վստահություն ունեին, որ 50%+ ձայն կստանան, սակայն ստացան 32,57%, ու մինչ օրս Երեւանը նոր քաղաքապետ չունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին