Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:25 24-09-2023

Դավաճանը չի կարող մեր ապագան ղեկավարել․ քաղաքացիների պատասխանը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ուղերձով հանդես եկավ, որի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխանությանը և ապագային։

«Հայաստանի ապագան կախված է 1 մարդուց, և այդ 1 մարդը ես եմ։ Հայաստանի ապագան կախված է 1 մարդուց, և այդ 1 մարդը դու ես»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փաղոցներով, անցորդներին հարցրել, թե արդյոք կիսո՞ւմ են Փաշինյանի տեսակետը։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի ասածներին, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ նա մի բան է հայտարարում և անում բոլորովին այլ բան։

«Ես այդպիսի հայտարարություններին չեմ հավատում»,- ասաց մեծահասակ մի տղամարդ։

2018 թվականի «հեղափոխությանը» մասնակցած երիտասարդ մի աղջիկ էլ ասաց, որ փոշմանել են, և հիմա պետք է իրենց սխալն ուղղեն․ «Ինքը դուրս է գալու, իրեն հանելու են, մե՛նք ենք հանելու։ Մենք բերել ենք, մենք էլ պետք է հանենք, որովհետև հոգեկան հիվանդություն է, երևում է, որ այդ մարդն ադեկվատ չէ։ Բայց մի այլ խնդիր էլ կա․ ռուսական իշխանություն էլ չենք ուզում։ Ուզում ենք, որ արցախցիները, մենք՝ հայերս, Սյունիքը, որ հիմա վտանգված է, բոլորս ապահով լինենք ու մեր հողում ապրենք»։

Հարցված քաղաքացիներից մեծահասակ մի կին էլ Նիկոլ Փաշինյանին 1 բառով բնութագրեց՝ դավաճան։

«Ինքն ո՞վ է, եկել, նստել է այնտեղ, որ ծախի, թուրքին ասի՝ տար, դրա համար է եկել։ Մենք հիմա ոչխարի պես պետք է հետևենք իրե՞ն, ո՛չ,մենք պետք է ընդվզենք, ընդդիմանանք, թույլ չտանք։ Դավաճանը չի կարող մեր ապագան ղեկավարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում