Մամուլ 2 տարի առաջ - 09:40 21-09-2023

Գիշերը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է ՔՊ-ի նեղ կռուգի հետ. ասել է՝ հրաժարական չի տալու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեի ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ՔՊ իր նեղ կռուգին հավաքել է եւ ողջ գիշերը միասին են անցկացրել։

Նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ։ Ինքն իր ընտանիքն ուղարկել էր Սեւանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։

Մյուս ընտանիքներն էլ էին դուրս եկել, բայց երբ ընդդիմությունը երկար ընդմիջում հայտարարեց՝ մինչեւ երեկ երեկոյան ժամը 19-ը, հանդարտվեցին՝ հասկանալով, որ վտանգ չի սպառնում։ Ճիշտ է՝ երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել Հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր եւ վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին