Մամուլ 2 տարի առաջ - 09:38 16-09-2023

ՀՀ իշխանությունները կապ չեն հաստատել Արցախի իշխանությունների հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն շնորհավորել Արցախի նորընտիր իշխանություններին, այլև, մեր ունեցած տեղեկություններով, բարձրագույն մակարդակով անգամ կապ չեն հաստատել նրանց հետ առարկայական առումով աշխատելու համար։ Արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ հայաստանյան իշխանությունները փորձում են արհեստական իմիտացիա ապահովել՝ ցածր խմբերի հետ ֆորմալ շփումներ ցույց տալով, բայց, մեծ հաշվով, Արցախի նման ծանր վիճակում ՀՀ-ից որևէ լուրջ աջակցություն ու սատարում փաստացի չկա։

Այլ կերպ ասած՝ այս ծանր շրջանում Արցախի իշխանությունը փորձում է ինքնուրույն՝ մի կողմից ռուսական կողմի հետ, մյուս կողմից՝ անուղղակի այլ ձևաչափերով միջազգային կառույցների հետ աշխատել և ներկայացնել Արցախում գոյություն ունեցող իրավիճակն ու այդ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնել։ Գաղտնիք չէ, որ Արցախի իշխանությունը որևէ ձևով չի կիսում ՀՀ իշխանությունների մոտեցումը Արցախի հարցում, բայց դա չի նշանակում, որ որևէ ձևով կողմերի միջև կապ չպետք է հաստատվի, քանի որ որոշակի հարցեր կան, որոնց շրջանակում ՀՀ հետ կապը պետք է անպայման գոյություն ունենա։

Մեր աղբյուրը հայտնում է, որ այսօր իրավիճակը փոխվել է, և ՀՀ իշխանությունը չի կարող ճնշումներ գործադրել, շանտաժի ենթարկել Արցախի գործող իշխանությանը, ինչն էլ կաշկանդում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը երկկողմ հարաբերություններ կառուցել։ Բացի դրանից, ՀՀ իշխանությունը փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ ինքը Արցախի հետ որևէ ձևով շփումներ չունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Ձեզ գուցե հետաքրքրի