Մամուլ 2 տարի առաջ - 09:16 14-09-2023

Ազգային ժողովում նորից վերանորոգումների շրջան է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում դարձյալ վերանորոգումների շրջան է, հիմնովին «ռեմոնտ» է արվել եւ նորագույն սարքավորմամբ համալրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը: Եվս երեք նման դահլիճ պետք է նորոգվի, որոնք ծառայում են մշտական հանձնաժողովներին, այստեղ են նիստերն անցկացվում։ Նորացվել է նաեւ գույքը։ ԱԺ-ից տեղեկացանք, որ դահլիճների վերանորոգման եւ կահավորման աշխատանքներն իրականացվել եւ իրականացվելու են 2023 թվականի բյուջետային միջոցներով՝ ընթացիկ նորոգումների համար նախատեսված հատկացումներով, մեկ դահլիճի կահավորման եւ վերանորոգման համար ծախսվել է 5 մլն 345 հազար դրամ, ենթադրվում է՝ մյուս երեքի համար էլ գրեթե նույնքան գումար կծախսվի, իսկ թվայնացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Խոսքը մասնավորապես դահլիճների համակարգիչների, էկրանների, կոնֆերանս-համակարգերի, խոսափողների, սերվերների եւ տեսախցիկների ու դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մասին է։

Նշենք, որ եթե նախկինում այս սենյակներում ընդամենը մեկ ֆիքսված տեսախցիկ էր աշխատում՝ ապահովելով նիստերի ուղիղ հեռարձակումը՝ ընդհանուր կադրով, ապա այժմ՝ նոր թվայնացումից հետո, երեք տեսախցիկ է աշխատում եւ ելույթ ունեցող պատգամավորներին ցուցադրում է կադրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին