Մամուլ 2 տարի առաջ - 09:15 12-09-2023

ՔՊ-ում դերերն ու դերակատարները խառնվել են․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի իսկական խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, դերերն ու դերակատարներն ամբողջությամբ խառնվել են: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այլեւս ակտիվ չէ խմբակցության հետ կապված կազմակերպչական հարցերում. նա միայն դե յուրե է համարվում խմբակցության ղեկավար:

Իրականում խմբակցությունը կառավարում է քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Գործուղումների հետ կապված հարցերն էլ հիմնականում Արթուր Հովհաննիսյանը քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, եւ միասին են որոշում, թե որ պատգամավորն ուր մեկնի: Անգամ երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգներ են «իջեցվում» ՔՊ-ականներին, դա էլ Հովհաննիսյանի միջոցով է արվում: Կոնջորյանը մնացել է միայն քաղաքական հայտարարություններ անելու համար՝ որպես դե յուրե խմբակցության ղեկավար:

Նրան ՔՊ-ում ամեն դեպքում չեն վստահում, քանի որ, նախ, դավաճանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ շտապեց ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ, ապա նաեւ դուրս եկավ Ալեն Սիմոնյանի դեմ՝ ներսում դավեր նյութելով նրա դեմ: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ում Կոնջորյանին համարում են անվստահելի, կասկածելի կերպար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին