Ներքին 3 տարի առաջ - 12:15 10-09-2023

Գալեյանն ունի համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը:

Բացի այն, որ կալանքի որոշումը միանգամայն անհիմն է, հարկ ենք համարում ընդգծել, որ մեղադրվող անձը ունի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և վարույթի ընթացքում տվյալ պայմաններում խափանման միջոց կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է, ինչը քրեորեն պատժելի հանցանք է, և որի համար վերոնշյալ դատավորը անվերապահորեն կենթարկվի պատասխանատվության, երբ որ դատական իշխանությունը կազատագրվի բռնապետի կամայականություններից։

Հաշվի առնելով Գարիկ Գալեյանի ապօրինի կալանավորումը, և ընդհանրապես, «Որդիների Կանչ» ՀԿ անդամներին թիրախավորելը, «Որդիների Կանչ» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին և անձանց խորհրդատվությունների՝ օրվա իշխանությունների հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում