Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:13 08-09-2023

Անգրագիտության հաղթարշավ. Լեզվի կոմիտեն լեզվական խնդիրներ ունի

Լեզվի կոմիտեն, որ կարծես թե պիտի լիներ հայոց լեզվի անաղարտության ջերմ պաշտպանը, շարունակում է մեր մայրենի լեզվի հանդեպ ոտնձգությունները։

Այսօր կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որում մասնավորապես ասված է․ «Երեկ Լեզվի կոմիտեն հանդիպում ունեցավ մի շարք առցանց լեզվի կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց համար հայերենի առցանց դասընթաց կազմակերպելուն առնչվող համագործակցության հարցերը»։

Իսկ Լեզվի կոմիտեից կմեկնաբանե՞ն, թե ինչ են նշանակում «առցանց լեզու» կամ «մի շարք լեզու» արտահայտությունները։

Ընդամենը երկու պարբերությունից կազմված այս տեքստը լի է շարադասական սխալներով։ Փոխարենը Լեզվի կոմիտեն դարձել է հերթական խաղալիքը այս կամ այն անձանց սիրաշահելու և շողոքորթելու համար։


Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը