Ներքին 3 տարի առաջ - 21:25 02-09-2023

Սև լճի հատվածում ականի պայթյունից 32-ամյա պայմանագրային է զոհվել

Այսօր երեկոյան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ողբերգական դեպք է գրանցվել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ականի պայթյունից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը:

«Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան: Դեպքը ժամը 20:00-ի սահմաններում է եղել, մարմինը դեռ չեն իջեցրել դիրքից: Արմանի ընտանիքի անդամներն ու հարազատները արդեն տեղյակ են դեպքի մասին: Դիրքի տղերքից ասացին, որ ականի վրա է պայթել, բայց, թե, որ հավածում, առայժմ չգիտենք: Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ունի»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:

Oragir.News-ը մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում