Ներքին 2 տարի առաջ - 11:45 05-04-2024

Ականի պայթյունից վիրավորված 28-ամյա զինծառայողը տեղափոխվել է Մուրացան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ է տեղափոխվել 1996 թվականին ծնված զինծառայող, որի 2 ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ զինծառայողին տեղափոխելեն Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ Մուրացան։

Զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ փորձեցինք մարնամասներ ճշտել ինչպես հոսպիտալից, այնպես էլ ՊՆ լրատվության ծառայությունից, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Նշենք, որ մինչ այս պահը ՊՆ-ն որևէ հաղորդագրություն չի տարածել նշված դեպքի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը