Մամուլ 2 տարի առաջ - 09:40 29-08-2023

ԱԺ նիստերը խանգարում են ավագանու քարոզարշավին. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների համար ծանր ու աշխատանքային առումով դաժան օրեր են սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նոր նստաշրջանն արդեն սեպտեմբերի 12-ից մեկնարկում է, միևնույն ժամանակ, մինչև սեպտեմբերի 15-ը շարունակվելու է ավագանու ընտրությունների քարոզարշավը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, այդ ընթացքում իշխանական պատգամավորների մեծմասնությունը աշխատելու է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Մինչև երեկո՝ 18.00 խորհրդարանում են լինելու, նիստերին են մասնակցելու, իսկ նիստերից հետո շտապելու են միանալ իրենց թիմակիցներին՝ քարոզարշավի:

Քարոզարշավից հետո էլ՝ երեկոյան ուշ ժամի, ՔՊ-ականները հավաքվելու են իրենց նախընտրական շտաբում՝ քննարկելու հաջորդ օրվա ծրագրերը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում իրենց համար առաջնայինը լինելու է քարոզարշավը, ուստի նախատեսում են ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերն արագ-արագ սպառել, որպեսզի կենտրոնանան քարոզարշավի վրա: Կարելի է ասել, ՔՊ-ականների համար այս ընթացքում առաջնահերթությունները փոխվել են, անգամ ԱԺ նիստերն ու օրինագծերը էլ առաջնային չեն:

Կյանքի ու մահու հարց է Երեւանի ավագանու ընտրություններն ու մայրաքաղաքում իշխանություն վերցնելը:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան