Մամուլ 3 տարի առաջ - 09:21 19-08-2023

Նոր կարգավորում վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի մասին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչ-որ պահից ոչ թե մեր պետության անվտանգային խնդիրները կարեւորվեցին, այլ երկրի ղեկավարի անձնական անվտանգությանը, կոմֆորտին վերաբերող հարցերը, որոնց լուծումը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է օրախնդիր, առաջնային հարց։ Օրերս խորհրդարան է ներկայացվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարչապետին լիազորել՝ սեփական որոշմամբ հստակ ամրագրել իրեն սպասարկող ինքնաթիռով եւ ուղղաթիռով «չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը»:

Գործող օրենքը սահմանում է միայն, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ, «բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը»:

«Հետեւաբար, նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը եւ անվտանգության ապահովումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից