Մամուլ 3 տարի առաջ - 09:30 03-08-2023

Արամ Սարգսյանը կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը. պատրաստվում են ընտրությունների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ամիսներ առաջ կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ միասին գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նշել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ներկայում ակտիվորեն պատրաստվում է քսան օրից սկսվելիք քարոզարշավին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում՝ փորձելով ապահովել ոչ միայն քվեներ, այլ նաև ֆինանսական ռեսուրսներ: Կան տեղեկություններ, որ այդ հարցով նա հանդիպել է մի քանի հայտնի գործարարների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան որոշ զինվորական պաշտոնյաների:

Ըստ նույն աղբյուրի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նաև դրամահավաք կազմակերպվի, չնայած Սարգսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, որ իշխանական ուժին և մերձիշխանական միավորին գումար տրամադրելու պատրաստ անձանց քանակն ու հավաքվելիք գումարը բացարձակապես համադրելի չեն լինի...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան