Մամուլ 3 տարի առաջ - 08:29 25-07-2023

Պաշտոններ քվեարկությունների դիմա՞ց․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ իրավաբանական հանրության գերակշիռ մեծամասնության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, դադարեցրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առաջացավ դատավորի երկու թափուր հաստիք: Երեկ լրացավ այդ հաստիքները համալրելու համար փաստաթղթերը Դատական դեպարտամենտ ներկայացնելու վերջնաժամկետը, և, մեր տեղեկություններով, այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար, ի թիվս այլոց, փաստաթղթեր են ներկայացրել նաև ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը:
ԲԴԽ այս երկու անդամները կողմ են քվեարկել ոչ միայն դատավորների լիազորությունների դադարեցման՝ հուլիսի 3-ի, այլև Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահ, պաշտոնավարման ժամանակահատվածում ԲԴԽ բոլոր որոշումներին, այսինքն՝ հլու-հնազանդ կատարել են Անդրեասյանի բոլոր ցուցումները: Եվ ահա, ինչպես խոսում են դատական համակարգում, Անդրեասյանը որոշել է պարգևատրել նրանց՝ նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
Փաստորեն, ստացվում է, որ քվեարկելով Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունների դադարեցման օգտին՝ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանում ստեղծում էին այն թափուր պաշտոնները, որոնք հենց իրենք էին հավակնում զբաղեցնել: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ նշում էին, որ այս հանգամանքը պետք է որ գրավի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան