Ուղիղ եթեր
Խոսք 3 տարի առաջ - 18:05 12-07-2023

Ունենք բռնապետություն, որը չի հանդուրժում այլակարծություն և ընդդիմադիր պաշտոնյաներ

Երեկ ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Փակ գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ է քվեարկեցին 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, խոսելով այն մասին, թե ումն են եղել դեմ և անվավեր ճանաչված քվեաթերթիկները, ասաց, որ հավանաբար պատահականության արդյունք է եղել։

Դիտարկմանը, որ տեղին չէ՞ր լինի, որ ընդդիմությունը ներկա գտնվեր նիստին, հակադարձեր, դիտարկումներ աներ՝ Վարդանյանն ասաց. «Թովմասյանը ներկայացրել էր բժշկի թուղթ, որով ասում էր, որ ինքը չի կարող ներկա գտնվել քննարկմանը հիմնավոր պատճառով, այդ մարդուն անգամ ելույթի հնարավորություն չի տրվել։ Ես էլ ասել եմ, թե որքանով է ճիշտ այս անվտանգային պայմաններում, աննախադեպ իրավիճակում ընդդիմադիր վերջին ԱԺ-ում լիազորություններ ունեցող պաշտոնյային զրկել լիազորություններից։ Ի սկզբանե անօրինական, տրամաբանությունից զուրկ որևէ պրոցեսին մասնակցելու իմաստ չկա։

Թագուհի Թովմասյանը խնդրել էր, որ այդ նիստը հետաձգեն, որ գոնե ինքը հնարավորություն ունենա ելույթ ունենա և բացատրի, թե ինչ է կատարվում, իսկ ՔՊ-ն այդ քաղաքական որոշումը կայացրել էր և իր բոլոր լիազորությունները օգտագործում էր այն իրականացնելու համար»,- շեշտեց Վարդանյանը։

Խոսելով նրանից, որ խորհրդարանական ընդդիմությունը ցանկություն չունի այդ պաշտոնում նոր թեկնացու առաջադրել, նույնիսկ այն դեպքում, երբ որոշ պաշտոններ ԱԺ-ում հատկացված են հենց ընդդիմությանը՝ Վարդանյանը ասաց. «Արդեն մի տարի է՝ բացի դրանից, ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր ԱԺ այլ հանձնաժողովների նախագահների այլ պաշտոնները զբաղեցնում է իշխանությունը։ Թեպետ թղթի վրա այդ լիազորություններն ու պարտականությունները պատկանում են ընդդիմությանը, բայց իրականության մեջ մենք ունենք բռնապետություն, որը չի հանդուրժում որևէ այլակարծություն և որևէ ընդդիմադիր պաշտոնյայի։

Երբ որ իշխանությունը որոշում է, որ ինքը պետք է ընդդիմության մեջից ընտրի լավ և վատ ընդիմադիրների և ինքը նշանակի, ոչ թե ընդդիմությունը իր կազմից նշանակի և առաջադրի թեկնածուների, ընդդիմությունը այստեղ չի կարող դա թույլ տալ, մասնակցել օրակարգին և թողնել, որ իր մեջից ընտրեն լավ և վատ ընդիմադիրների»։

Վարդանյանն ավելացրեց նաև, որ մոտ մի տարի է, ինչ այդ օրակարգը կա։ «Քանի որ իշխանությունը ուղիղ ասում է, որ մենք կընտրենք ձեզնից ով կլինի, ով կարող է լինել կամ ընդհանրապես չի կարող լինել այդ պաշտոնը զբաղեցնող, ընդդիմությունն էլ ասում է, որ դուք չեք, որ դա պետք է ընտրեք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի