Մամուլ 3 տարի առաջ - 08:40 05-07-2023

Կոռուպցիան պոզով-պոչո՞վ ա լինում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը զերծ չէ ռիսկերից եւ միջամտություններից։ Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ Պետական առողջապահական գործակալությունում աշխատում են փորձագետներ, որոնք համատեղում են աշխատանքը նաեւ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։ Եվ որոշակիորեն աջակցում են իրենց կլինիկային` պետպատվեր ստանալու հարցում։

Օրինակ՝ արձակուրդային սեզոնին ծնողները պլանավորում են երեխաների նշիկները հեռացնել, ատամները սարքել եւ երբ դիմումը ներկայացնում են, ՊԱԳ-ի փորձագետներն ասում են, որ պետք է հերթագրվել։ Իսկ եթե ծնողի դիմումը վերաբերում է «Ուիգմոր» կլինիկային, ապա պետպատվերի հայտն արագ հաստատվում է։ «Ուիգմորի» նկատմամբ սերը ՊԱԳ-ում օդից չի առաջացել, այս կլինիկայում, ինչպես գրվել է մամուլում, բիզնես հետաքրքրություններ ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ Ըստ այդ տեղեկությունների՝ Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։

Փորձեցինք ՊԱԳ-ի տնօրեն Ահարոն Բարսեղյանից հետաքրքրվել՝ արդյոք իր մոտ աշխատո՞ւմ են փորձագետներ, որոնք նաեւ «Ուիգմոր»-ում են աշխատում, եւ արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, սակայն Բարսեղյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ խնդրին առանց անուններ տալու անդրադարձել է նաեւ «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, ով շուրջ 10 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում` անդրադառնալով մանկական պետպատվերի խնդրին, նա իր էջում գրել է․ «Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ»:

Նա դիմել է նաեւ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն՝ առաջարկելով․
«Ուսումնասիրեք, օրինակ, ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձն աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ի՞նչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերն ընդունելը և, հետևաբար, գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան