Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:45 27-11-2022

Պոզով-պոչով կոռուպցիան հարցնում է Նիկոլ Փաշինյանին. Պետրոս Ղազարյանի թանկարժեք ուղևորությունը

Քաթարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից անմասն չի մնացել նաև Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման հեղինակ, հաղորդավար Պետրոս Ղազարյանը։

Ղազարյանը լուսանկար է հրապարակել այն մարզադաշտի տարածքից, որտեղ ընթանում է Արգենտինա – Մեքսիկա հանդիպումը։

Հարկ է ընդգծել, որ այս օրերին ցանկացած երկրից դեպի Քաթար չվերթների գներն աստղաբաշխական են։

Մունդիալի օրերին Երևանից Դոհա չվերթի մեկ անձի տոմսի արժեքը 700-1000 եվրո է: Բնականաբար, Պետրոսը վերադառնալու է, իսկ վերադարձի տոմսերը սկսվում են 1000 եվրոյից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաթար ժամանած երկրպագուներն ապշած են հյուրանոցային պայմաններից և գներից։ Օրինակ, 3-աստղանի միջին սենյակի համար որոշ հյուրանոցներ տուրիստներից պահանջել են օրվա համար 400 դոլար։

Հայաստանից ընդամենը 1-ական լրագրող և ֆոտոթղթակից են հավատարմագրված ԱԱ-2022-ին, որոնց անունները ՀՖՖ-ն այդպես էլ չի հրապարակել։

Նշենք, որ մյուս հանդիպումների համեմատ, բավականին արժեքավոր են Պետրոս Ղազարյանի ներկայությամբ ընթացող Արգենտինա – Մեքսիկա հանդիպման տոմսերը։ Դրանց արժեքը սկսում է 447 դոլարից։ Ըստ տեղի և հնարավորությունների՝ թիվն աճում է՝ հասնելով մինչև 2000 դոլար։

Այսպիսով, Պետրոս Ղազարյանը Քաթար է մեկնել 1700-2000 եվրոյով, հանդիպմանը ներկա լինելու համար գնել է 447 դոլար կամ ավելի արժողության տոմս և դեռ հայտնի չէ, թե քանի օր է մնալու Քաթարում և քանի հանդիպման է ներկա լինելու։

Պետրոս Ղազարյանը, եթե Քաթարում մնա նվազագույն նվազագույն ժամանակ` երեք օր, ընդհանուր առմամբ, պետք է նվազագույնը ծախսի 4 -5 հազար եվրո, այսինքն` 1 միլիոն վեց հարյուր հազար դրամից մինչև երկու միլիոն դրամ, իսկ Պետրոս Ղազարյանը, ինչպես հայտնի է, համեստություն երբեք չի անում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին