Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:37 23-06-2023

Դուք էլ եք խոշտանգվել «Կոշ»-ում․ չեմ կարծում, որ խոշտանգմանը կողմ եք. Տիգրան Առաքելյանը՝ Փաշինյանին

Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել՝ ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ խոշտանգել են և սպառնացել, որ կսպանեն իր ընտանիքի անդամներին։

Հաջորդ տեսանյութով հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանն առաջարկել է լռել, փոխարենը քրեական հետապնդումները կկարճվեն։

Հիմա էլ նոր տեսանյութ է տարածել, որտեղ դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, ասել է. «Պարոն Փաշինյան, այն, ինչ ինձ հետ կատարվել է, կատարվել է ձեր իշխանության օրոք, կատարվել է քննչական մարմնում, կատարվել է պետական քողի տակ թաքնված հանցավոր խմբի կողմից: Այսօր էլ այդ խմբի մամուլի խոսնակը հայտարարել է, որ անհիմն են իմ ասածները և դա իրավական ընթացակարգերով կարող ենք քննարկել»:

Հիշեցնենք, որ Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութին, ասել էր․ «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»։

«Ես խնդիր չունեմ, իրավական ընթացակարգերով էլ պետք է լինի, եթե լինի իրավական ընթացակարգ:
Ես ուզում եմ՝ մի փոքր բան խոսել ձեզ հետ, պարոն վարչապետ: Հիշո՞ւմ եք, դուք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էիք, խոշտանգման ենթարկվեցիք: Լուրը մենք ստացանք, և ես փաստաբան Վահե Հովսեփյանի հետ 15-20 րոպեում Երևանից հասա «Կոշ»: Թե ես ինչ արեցի «Կոշ»-ի КПП-ի մոտ այդ լուրի ազդեցության տակ, որ Նիկոլ Փաշինյանը խոշտանգվել է, դա միայն կպատմեն այդ օրվա այդտեղի աշխատողները: Վահե Հովսեփյանը մտավ ձեզ մոտ, չգիտեմ՝ ինչ խոսեցիք, դուրս եկավ, ես մեքենայի մեջ սպասեցի, եկանք Երևան: Սա մի դրվագ:

Ես արդեն մեկ շաբաթ խոշտանգված եմ, ձեր կողմից որևէ ներկայացուցիչ, որին ես էլ կճանաչեմ, դուք էլ, որին ես էլ կվստահեմ, դուք էլ, ինձ չայցելեց՝ հասկանալու համար՝ իրոք քեզ Արգիշտի Քյարամյանը և Ազարտ Գևորգյանը խոշտանգե՞լ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ Դուք չեք ուզում սա պարզել: Ես չեմ կարծում, որ Դուք խոշտանգմանը կողմ եք, ուղղակի դուք չեք ուզում նայել իրականությանը, պարոն Փաշինյան: Դա ճիշտ չէ:

Ես կարող եմ մեկ րոպեում ապացուցել իմ ասածները, բայց դուք ուզո՞ւմ եք ապացուցվի, որ իրոք պետական կառույցի քողի տակ գործել է հանցավոր խումբ: Ես դա չգիտեմ: Չեմ ուզում մտածել, որ հրահանգավորել եք դուք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր