Մամուլ 3 տարի առաջ - 08:29 22-06-2023

64 մլն դրամ. իշխանությունը զարգացնում է պետական լրատվամիջոցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը մտադիր է 64 մլն 166 հազար դրամ հատկացնել՝ «ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում, նաեւ՝ միջազգային հարթակներում» միջոցառման համար։ Այս որոշմամբ, ըստ էության, իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ իրականացնել իրենց փիառը միջազգային ասպարեզում, այն էլ՝ մի քանի լեզուներով։

Բանն այն է, որ այս գումարը տրամադրվելու է, որպեսզի «Արմենպրես» լրատվական գործակալությունը նորություններ հրապարակի նաեւ չինարեն, պարսկերեն եւ վրացերեն։ Ավելին՝ նպատակների իրականացման համար փոփոխվել է «Արմենպրես»-ի հաստիքացուցակը. ավելացվել են 16 նոր հաստիքներ: Համաձայն նոր հաստիքացուցակի՝ 16 աշխատակիցների վարձատրության համար անհրաժեշտ է 45.576,3 դրամ:
Ստացվում է՝ իշխանությունը ձգտում է պետական լրատվամիջոցը զարգացնել, որպեսզի ապահովվի իրենց գովազդը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունն էլ վաղուց վերածվել է իշխանության քարոզչամեքենայի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման