Արտաքին 3 տարի առաջ - 23:30 11-03-2023

Իրանը Հայաստանի անվտանգությունն իր գերխնդիրն է համարում. թուրքական լրատվամիջոցը պնդում է, որ Իրանը պատրաստվում է 4000-հոգանոց զորախումբ տեղափոխել Արցախ

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախատեսում է մինչև այս տարվա մայիս 4000 հոգանոց զորախումբ տեղափոխել Արցախ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Թուրքիա լրատվականը։

Թուրքիական լրատվամիջոցի փոխանցմամբ` զորախումբը բաղկացած կլինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից և շիա աշխարհազորայիններից։ Բացի այդ լրատվականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի կառավարությունը Հայաստանի անվտանգությունն իր գերխնդիրն է համարում։

Հաղորդվում է, որ այս նպատակով նախորդ տարվա փետրվարին Իսկական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Կանին այցելել էր Իրաք և Սիրիա:

Հրապարակման համաձայն` իրանցի գեներալը Ասաեբ Ահլուլ Հակ, Ալ-Նուսեբա, Հզբոլահ խմբավորմներին հրահանգել է թեժ ճակատներում պատրաստել 4000 էլիտար մարտիկների՝պատրաստված և մարտական փորձ ունեցող հատուկ ջոկատայիններ ստեղծելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում