Ներքին 3 տարի առաջ - 14:09 16-06-2023

Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. Անահիտ Ավանեսյան

Այս պահին Արցախից անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանը՝ պատասխանելով նախորդ օրը Լաչինի միջանցքի ամբողջական փակման հետևանքով ծանր հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքի մասին հարցին։

«Գիտեք, որ ժամանակի ընթացքում մենք այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում, բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերվի, բայց սա իհարկե լուծում չի կարող լինել։

Խստորեն դատապարտելով՝ ասում եմ, որ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին ու հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,-ասաց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը