Ներքին 8 ամիս առաջ - 17:04 15-01-2026

Մեծ հերթեր պոլիկլինիկաներում այս պահին չունենք, փորձառությունը դրական է․ Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87048 ապահովագրական գրանցված դեպք՝ այց, որից 7739-ը ամբուլատոր այցեր են, և 8612-ը՝ հիվանդանոցային դեպքեր:

«Պետք է նշեմ, որ այս աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, ԲԿ-ների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացրած հարցերին: Ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգը ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի, բայց ընդհանուր առմամբ այցերն ու հարցումները և մեր քաղաքացիների հետ ըստ էության խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք:

Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունն ընդհանուր առմամբ դրական է: Հիվանդանոցային օղակում՝ առավել ևս: Մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ, այո, գործում է, և նրանք ծառայությունը կստանան առանց վճարում իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում