Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:39 02-06-2023

ԱՄՆ-ում փորձարկումների ժամանակ արհեստական ինտելեկտը որոշել է սպանել օպերատորին

ԱՄՆ բանակի կողմից անցկացված սիմուլյացիոն փորձարկումների ժամանակ անօդաչու թռչող սարքը, որը վերահսկվում է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով, որոշել է սպանել օպերատորին, որպեսզի նա չխանգարի իր առաջադրանքն ավարտին հասցնելու ջանքերին։

Հաղորդվում է, որ արհեստական ինտելեկտով աշխատող անօդաչու թռչող սարքին հանձնարարվել է փորձնական առաքելության ժամանակ ոչնչացնել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Թիրախի ոչնչացման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացներ անօդաչու թռչող սարքի օպերատորը, ով ուսումնական առաքելություններից մեկի ժամանակ հրամայել է անօդաչուին չոչնչացնել թիրախը։

«Համակարգը սկսեց գիտակցել, որ թեև հայտնաբերել է սպառնալիք, երբեմն մարդ-օպերատորը պատվիրում էր չոչնչացնել այդ սպառնալիքը, սակայն թիրախին հարվածելու համար նա միավորներ էր ստանում: Համակարգը որոշեց սպանել օպերատորին, քանի որ նա կանխեց նրան առաջադրանքը կատարելու ժամանակ»,-ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի արհեստական ինտելեկտի փորձարկման և շահագործման բաժնի ղեկավար Թաքեր Համիլթոնը։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ «չի կարելի խոսել արհեստական ինտելեկտի, ընդհանուր առմամբ ինտելեկտի, մեքենայական ուսուցման, ինքնավարության մասին և միևնույն ժամանակ լռել էթիկայի և արհեստական ինտելեկտի մասին»։

Նշենք, որ սրանք առաջին փորձարկումները չեն, երբ ԱՄՆ զինվորականները արհեստական ինտելեկտ են ներմուծել մարտական մեքենայի մեջ: Նման միջոց նրանք վերջերս օգտագործել են AI F-16 կործանիչը կառավարելու համար։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան