Արտաքին 3 տարի առաջ - 16:00 02-06-2023

Կրեմլը Փաշինյանի հայտարարությունն ի գիտություն է ընդունում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կարևոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է այսօր կայացած կոնֆերանս զանգի ժամանակ։

Պեսկովը շեշտել է, որ ռուսական կողմը Հայաստանի վարչապետի հայտարարությունն ընդունում է ի գիտություն։ «Մենք այն ի գիտություն ենք ընդունում։ Սա կարեւոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հայաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբություններ կան։ Մենք դրանք հաշվի ենք առնում, մենք դրանք գիտենք»,- ասել է նա։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ՝ նշելով, որ հայկական կողմը մտահոգված է կատարվածի կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան