Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:15 30-05-2023

Վարչապետի մանկությունն է հարկավոր ուսումնասիրել

Ամեն անգամ մեր վարչապետը մեզ ինչ-որ բանով զարմացնում է, ինչ կարող եմ ասել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ մեր երկրում ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի։

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանում ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի և գյուղատնտեսության անկումն կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ կա, այն է՝ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը։

Գյուղատնտեսը նկատեց. «Եթե մենք նայում ենք մյուս երկրներին, տեսնում ենք, որ նրանք գնում են օրգանիկ գյուղատնտեսության, ինչն էլ ավանդական գյուղատնտեսությանը մոտիկ հասկացողություն է»։

Հարցրինք գյուղատնտեսին, իսկ ինչ է նշանակում ինտենսիվ գյուղատնտեսություն, Բերբերյանն ասաց. «Նման բան չկա։ Այդ տերմինը Ավինյանը մտցրեց. ինտենսիվ այգիներ, բայց նման այգիներ չկան, կան ինտենսիվ տեխնոլոգիաներ։ Այդտեղ տեխնոլոգիաներն են կարևորը նույնը կաթիլային ոռոգումը, հակակարկտային կայանները, դրանք ինտենսիվ տեխնոլոգիաներ են, որոնցով բերքը փրկում ենք»,- ասաց Բերբերյանը և հավելեց, որ այդ տեխնոլոգիաները աշխարհում այդքան էլ չեն ընդունվում, քանի որ թունաքիմիկատները շատ են օգտագործվում։

Գյուղատնտեսն ընդգծեց, որ ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում շատ ուժեղ խթանվում է օրգանիկ գյուղատնտեսությունը։ «Եթե դուք կարողանում եք ձեր վարչապետին հասկանալ, ես Հայաստանի վարչապետին չեմ հասկանում, դժվար է այդ մարդուն հասկանալ, շատ ծանր դեպք է»,- ընդգծեց նա։

Բերբերյանը նշեց, որ Փաշինյանը գյուղատնտեսությունից հեռու մարդ է, չի սիրում գյուղատնտեսությունը։

Հարցին, թե ինչու չի սիրում, պատասխանեց. «Չգիտեմ, երևի, պապան ասել է՝ բահը վերցրա, այգին փորի, չի փորել։ Մանկությունն է հարկավոր ուսումնասիրել»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»