Արտաքին 3 տարի առաջ - 14:15 29-05-2023

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին՝ Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ժողովուրդ դաշինքի հաղթանակի կապակցությամբ։ Բայրամովը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև գործող ռազմավարական դաշինքը ավելի կամրապնդվի, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համապարփակ հարաբերությունները կընդլայնվեն։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ ուշադրության և շնորհավորանքների համար։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։



Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»