Արտաքին 3 տարի առաջ - 18:00 15-05-2023

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Բայրմովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը։ Նա վստահություն է հայտնել, որ այս ընտրությունների արդյունքում Թուրքիան էլ ավելի կհզորանա։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Այսպիսով նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար մայիսի 28-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն