Ներքին 3 տարի առաջ - 00:33 28-05-2023

Զանգ եկավ, ասացին՝ տատիին տարել են քաղմաս. Ծիծեռնակաբերդի միջադեպի հետքերով

Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ ու փաստաթղթեր այրվում:

Տեսանյութում երևում են նաև տարածքի աշխատակիցները, հիմնականում տարեց քաղաքացիներ, որոնք տեսախցիկի առաջ հրաժարվում են հարցերի պատասխանել, թե ինչո՞ւ են այրում այդքան կարևոր լուսանկարներն ու փաստաթղթերը, և ամենակարևորը՝ ո՞վ է նման հրահանգ տվել:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ տեսանյութի տատիկ-պապիկներին հրավիրել են Ոստիկանության Մալաթիայի բաժին՝ հարցաքննության:

«Զանգ եկավ, ասացին՝ տատիին տարել են քաղմաս: Սկզբում մտածեցի՝ կատակ են անում, բայց պարզվեց ճիշտ էր...»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ որևէ փաստաթղթի կամ լուսանկարի բնօրինակ չի այրվել։

«Համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա փաստաթղթերը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են»,- ասել էր Մարությանը, ապա հավելել, որ հանդես կգան հերքման պահանջով։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին