Ներքին 2 տարի առաջ - 16:10 05-03-2024

Ժողովրդավարությունը լուռ ծխում է․ Եռաբլուրի այսօրվա միջադեպի հետքերով

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ այսօր վաղ առավոտյան մեծաթիվ զորքով շրջապատված, դիպուկահարրների և ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի մուտք գործեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ուշագրավ է, որ անգամ թիմակիցները նրան չէին ուղեկցում։ Փաշինյանի հետ պանթեոն ժամանեցին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը չէր ցանկացել, որ լրագրողներն իր ժամանումը լուսաբանեին, այդ իսկ պատճառով հրահանգել էր, որպեսզի որևէ լրագրողի թույլ չտան մուտք գործել պանթեոն։

ՊՊԾ աշխատակից ներկայացած անձանցից մեկը վաղ առավոտյան «Եռաբլուր» ժամանած լրագրողներին նախ հայտնեց, որ պանթեոն մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցուցակ կա, ապա հավելեց, որ լուսաբանելու համար հարկավոր էր հավատարմագրվել, սակայն այդպես էլ չպարզաբանեց, թե լրագրողները որտեղ և ում պետք է դիմեին հավատարմագրվելու համար։

ՊՊԾ աշխատակիցները տեսախցիկների առաջ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, նրանց քաշքշեցին, որպեսզի անգամ 1 մետր առաջ չգնային, քանի որ ժամանում էր «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։





Ամենօրյա ռեժիմով ժողովրդավարությունից խոսող, ժողովրդավարությունը բրենդ համարող Փաշինյանը հերթական անգամ սեփական օրինակով ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին