Ներքին 1 ամիս առաջ - 14:25 15-09-2026

Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց

Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Արման Եղոյանը: Նա ելույթ ունեցավ բղավելով, ինչից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, արձագանքելով Եղոյանին, նշեցին, որ այդ ամենը խայտառակություն է:

Արման Եղոյանը հայտարարեց՝ մեր միջից պետք է դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից:

«Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- ասաց Եղոյանը:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում խոստովանեց, որ Եղոյանի ելույթի ոճը իրեն դուր չեկավ:

Ամենից շատ դիտված