Ներքին 26 րոպե առաջ - 20:24 04-11-2026

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան

Քիչ առաջ Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։

Ամենից շատ դիտված