Ներքին 23 րոպե առաջ - 20:46 04-11-2026

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:

Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:

Ամենից շատ դիտված