Արտաքին 38 րոպե առաջ - 20:56 04-11-2026

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ. Պեսկով

Ուկրաինայի կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ներկայումս նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո և Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններից առաջ։

Ամենից շատ դիտված