Արտաքին 20 րոպե առաջ - 18:31 04-11-2026

Զապորոժիեի մարզում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի․ Զելենսկի

Զապորոժիեի մարզում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, հայտարարել է Զելենսկին։

«Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղի դպրոցի վրա ռուսական հարվածի վայրում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են արդեն երեք օր։ Ռուսները արձակել են 9 ավիառումբ։ Սկզբում հարվածել են մարդասիրական օգնություն ստանալու եկած մարդկանց, ապա՝ դեպքի վայր ժամանած փրկարարներին և ոստիկաններին։

Ներգրավված են բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Գործողությունը շատ բարդ է, և աշխատանքներն իրականացվում են չափազանց դժվար պայմաններում և ռուսական հետագա հարվածների գործնականում մշտական ​​սպառնալիքի ներքո։ Այս պահի դրությամբ հայտնի է 40 մարդու մահվան մասին։ Ցավոք, որոշ մարմիններ դեռևս չեն նույնականացվել։ Փլատակների տակ կարող է լինել ևս 30 մարդ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին