Արտաքին 3 տարի առաջ - 15:00 02-05-2023

Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինաբար ստեղծված անցակետում սքաներներ է տեղադրել

Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա ապօրինաբար կառուցած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է ամերիկյան արտադրության Smiths Detection սկաներներին։ Ամերիկյան արտադրության Smiths Detection տոմոգրաֆիկ ձեռքի ուղեբեռի զննման համակարգը հագեցած է կոնվեյերով և թույլ է տալիս հայտնաբերել պայթուցիկ նյութեր։

Ադրբեջանական քարոզչական հարթակները պնդում են, որ այս համակարգը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին և թույլ է տալիս համակարգչային տամոգրաֆիայի միջոցով ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի խորը ստուգում իրականացնել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա ապօրինաբար անցակետ է տեղադրել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն