Արտաքին 3 տարի առաջ - 16:30 19-12-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքում վերջին շաբաթվա ընթացքում ստեղծված իրավիճակին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զասը միջանցքի փակման հետևանքով շարքային քաղաքացիներին պատճառվող զրկանքներն անթույլատրելի է համարել։

Ստանիսլավ Զասն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարեւոր է, և բոլոր կողմերը պետք է օգնեն ու շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։

«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարեւոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց եւ հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ասել է Ստանիսլավ Զասը։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջապետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur