Արտաքին 3 տարի առաջ - 15:10 27-04-2023

Մենք կարևորում ենք, որ Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման հարցում. Զախարովան՝ Գրիգորյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան խոսել է այսօր կայացած իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան հիշեցրել է, որ պաշտոնական Մոսկվան Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման վերաբերյալ իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունում։ Նրա խոսքով՝ ներկայումս ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը վերադարձի վերաբերյալ:

«Եվ, իհարկե, սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանը ապրիլի 23-ին հայտնել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա անցակետ տեղադրելու մասին։

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նախօրին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը։ «Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել էր նա: Հաղորդվարի ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել էր՝ «պատկանում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը