Արտաքին 4 տարի առաջ - 10:23 03-02-2022

Փսակին հայտարարել է Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքների որոնման մասին

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում գազ արտահանողների հետ՝ Եվրոպա վառելիք մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Ինչպես նշել է Փսակին, ԱՄՆ-ը բանակցություններ է վարում մի շարք երկրների և գազ մատակարարողների հետ։ Այսպես է նա պատասխանել հարցին, թե արդյոք Քաթարը կլրացնի գազի պակասող ծավալները Ռուսաստանից վառելիքի մատակարարումների նվազման դեպքում։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը թվարկել էր գազի հիմնական այլընտրանքային մատակարարներին՝ ԱՄՆ-ին, Քաթարին և Ադրբեջանին, որոնք պատրաստ են լրացնել գազի ծավալը Ռուսաստանի կողմից դրա մատակարարումների կրճատման դեպքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը