Արտաքին 3 տարի առաջ - 18:30 24-04-2023

Ցեղասպանությունից 108 տարի անց քայլում ենք Թալեաթ փաշայի անվան փողոցներով. Փայլան

Թուրքիայի մեջլսիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր թվիթերյան պաշտոնական էջում մի քանի գրառում է կատարել։

Պատգամավորը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունն սկսվել է 108 տարի առաջ այս օրը։ Նա հիշեցրել է, որ նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ «Հարգանքով եմ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Թող Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Փայլանն անիծել է Հայոց ցեղասպանությունը կատարողներին և բարձր գնահատել այն պաշտոնյաներին, ովքեր հրաժարվել են կատարել այդ հրամանը։ «Անիծում եմ Հայոց ցեղասպանությունը իրականացողներին։ Ի դեմ Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը»,- նշել է նա։

Գարո Փայլանը հիշատակել է նաև Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմին՝ նշելով, որ նա սպանվել է հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ «Թող նրա հոգին լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք»,- ընդգծել է Փայլանը։

Վերջինս միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց Թուրքիայում ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներ և դպրոցներ կան։ «108 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներով ենք քայլում։ Մեր երեխաներին ուղարկում ենք Թալեաթ փաշայի անվան դպրոցներում սովորելու։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաները սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն