Արտաքին 1 տարի առաջ - 12:52 03-07-2025

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով:Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր, գրում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է:

Ներկայացված օրինագծում նշվել է․

«Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»:

Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում