Արտաքին 3 տարի առաջ - 19:10 21-04-2023

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի Դաշնության հավերժական թշնամին է. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան թշնամացել է և շարունակելու է թշնամանալ Ռուսաստանի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրել է իր թելագրամյան ալիքում՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունից հինգ անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք կապված են ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի (ՌԴ-ում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ-խմբ.) գործի հետ։

«Բրիտանիան եղել է, կա և կլինի մեր հավերժական թշնամին, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ամբարտավան և զզվելի խոնավ կղզին չի մտնի ծովի անդունդը՝ ռուսական նորագույն սպառազինության համակարգի ստեղծած ալիքից»,- գրել է նա։

Մեդվեդևը միևնույն ժամանակ հեգնանքով նշել է, որ բրիտանացի առաջնորդների հավատը սեփական բացառիկության նկատմամբ հոյակապ է։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այս երկրի դեսպանի հայտարարություններին Կարա-Մուրզայի գործի համատեքստում։

«Խոսքը նույնիսկ կոնկրետ «քեյսի» մեջ չէ, այլ նրանց սուրբ վստահության մեջ, որ սա սարսափելի պատիժ է, և ռուս պաշտոնյաները հիստերիայի մեջ կպայքարեն սրա համար։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հնացած ձևի հակամարտությունը և ծաղրական բովանդակությունը (նայեք նրանց վերջին վարչապետների դեմքերին) ստեղծում են շատ տարօրինակ արարածներ։ Սակայն նրանք թքած ունեն անգամ իրենց որոշումների վրա»,- եզրափակել է նա։

Նշենք, որ պատժամիջոցները սահմանվել են Մոսկվայի Բասմանի դատարանի դատավոր Ելենա Լենսկայայի դեմ, որը, բրիտանական իշխանությունների հայտարարության համաձայն, հավանություն է տվել Կարա-Մուրզայի ձերբակալությանը, ինչպես նաև նրա գործով երկու քննիչների՝ Դենիս Կոլեսնիկովի եւ Անդրեյ Զադաչինի դեմ։ Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակիցներ՝ Ալեքսանդր Սամոֆալը և Կոնստանտին Կուդրյավցևը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում